Ադրբեջանը Հաագայի դատարանից պահանջում է Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 15:30 azatutyun.am֊ի կողմից
Ադրբեջանը Հաագայի դատարանից պահանջում է Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել

Պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջում է շտապ կարգով Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել՝ «Հայաստանի սպառնալիքներից Ադրբեջանին պաշտպանելու համար»։

Այսօր Հաագայում, ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննության ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:

«Հայաստանը այսօր էլ շարունակում է տասնամյակներ առաջ մեկնարկած էթնիկ զտման քաղաքականությունը։ Հայաստանը շարունակում է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանել և բռնություն հրահրել՝պատսպարելով զինված խմբավորումներին ինչպես նաև աջակցելուվ ու ֆինանսավորելով ապատեղեկատվական գործողությունները», -հայտարարել է Մամեդովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասին

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի միջնորդությունը։ Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին է ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին: Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: