Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Հրատարակվել է նոյեմբեր 25 2021, 16:02 a1plus.am֊ի կողմից
Հասարակություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: