Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հրատարակվել է դեկտեմբեր 9 2021, 16:19 a1plus.am֊ի կողմից
Սպորտ
Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի 2021թ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։

18-ամյա ֆուտբոլիստը հարցման արդյունքներով վաստակել է 445 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» խաղացող Համիդ Ագալարովը (312 միավոր), իսկ երրորդ ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կոնստանտին Տյուկավինը (238)։

Արսեն Զախարյանն այս տարի տարբեր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։