Բայրամով․ «Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին»

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 15:30 azatutyun.am֊ի կողմից
Բայրամով․ «Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին»

«Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին», - այսօր Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», - հայտարարել է Բայրամովը։

«Խիստ կարևոր է շուտափույթ կերպով սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ծավալվող գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք կարող է համոզված լինել՝ հակառակ կողմի ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեքորեն կընկալվի և մենք դրական քայլեր կձեռնարկենք», - հայտարարում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Բայրամովը կրկին ընդգծել է եռակողմ համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «միայն հաղորդակցության ուղիների վերաբացումն է ի վիճակի տարածաշրջանում կանխատեսելի իրավիճակ ստեղծել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը․ փոխվարչապետ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն համաձայն է կարգավորել հարաբերությունները՝ միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքով․ Գուսման