Եվրոպայում գազի գինը գերազանցել Է 1,250 դոլարը

Հրատարակվել է հոկտեմբեր 15 2021, 15:22 b24.am֊ի կողմից
գազի գին Եվրոպա Էներգակիրներ AMP տարբերակ
Եվրոպայում գազի գինը գերազանցել Է 1,250 դոլարը

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 15-ին Լոնդոնի ICE բորսայում գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարը, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի գինը հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1254,5 դոլարի: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել Է աճը եւ գտնվում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1240 դոլարի մակարդակում: Օրվա սկսզբից գնի ընդհանուր աճը կազմում Է 1,2 տոկոս:

TTF-ն պատմական առավելագույնը սահմանեց հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցեց հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսեց շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված Է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածության հետ առաջիկա ձմռանից առաջ: