Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում, 4-ով նյութեր են նախապատրաստվում

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 13:16 azatutyun.am֊ի կողմից
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում, 4-ով նյութեր են նախապատրաստվում

Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկության մեկնարկը։

Ինչպես Գլխավոր դատախազությունն է փոխանցում, 20 ահազանգերից 14-ի հիմքում ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումները,1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառումը:

10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը,1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն,1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 2-ը՝ այլ բնույթի են:

15 հաղորդումների կապակցությամբ հանձնարարվել է ստուգումներ իրականացնել, դրանցից 2-ի մասով հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Գյումրիում ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն և 3 դաշինք: Քաղաքապետ չընտրվեց․ քաղաքական ուժերից որևէ մեկը չստացավ ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարել է 5 կուսակցություն։Արդյունքում՝ Գյումրիի ավագանու 33 տեղերը կբաշխվեն 5 քաղաքական ուժերի միջև։ Համայնքի ղեկավարը կընտրվի բաց քվեարկությամբ, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը, մասնակցության ամենացածր տոկոսը Գյումրիում է