Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի շնորհավորանքը Հայ մամուլի օրվա առթիվ

Հրատարակվել է հոկտեմբեր 16 2021, 15:20 b24.am֊ի կողմից
Հայաստան Հայաստանի բանկերի միություն ՀԲՄ Սեյրան Սարգսյան AMP տարբերակ
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի շնորհավորանքը Հայ մամուլի օրվա առթիվ

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ։

Անհերքելի փաստ է, որ ժամանակակից աշխարհում անփոխարինելի է մամուլի դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում: Լինելով իրադարձությունների կենտրոնում՝ դուք ձեր օպերատիվ և անկողմնակալ աշխատանքով ապահովում եք հանրության իրազեկվածությունը՝ բարձրաձայնելով նաև վերջինիս հուզող խնդիրները և հաճախ ձեր ներդրումն ունենալով դրանց լուծման հարցում։

Մշտապես կապի մեջ լինելով գործընկեր լրատվամիջոցների հետ՝ մենք կարևորում ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու աշխատաոճը: Նաև ձեր օգնությամբ մենք պարբերաբար իրազեկում ենք հանրությանը ֆինանսական և բանկային համակարգի նորություններին՝ հարկ եղած դեպքում ներկայացնելով նաև մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ։

Այսօր առավել քան երբևէ ամեն մեկս մեր տեղում պարտավոր է անել հնարավոր ամեն բան՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու և հայրենիքը զարգացնելու համար, և այս հարցում դուք ևս ունեք պատասխանատու առաքելություն։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեր աշխատանքում:

Սեյրան Սարգսյան, Հայաստանի Բանկերի Միության Գործադիր տնօրեն