ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 12:08 b24.am֊ի կողմից
Հայաստան Հայկ Կարապետյան Հայփոստ նամականիշ AMP տարբերակ
ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2021 թվականի հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 

Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Պրոֆեսոր, Ստարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը (1921-2003թթ.): Նա ստեղծել է աշխարհում առաջին լուսնագնացներն ու մոլորակագնացները, որոնք անցան հարյուրավոր կիլոմետրեր Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկություններն անծանոթ տիեզերքի մասին: 

Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ա. Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունոխոդ 1» առաջին  լուսնագնացը:

Թողարկման օրը` 17 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.