Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 15/10/21

Հրատարակվել է հոկտեմբեր 15 2021, 19:47 b24.am֊ի կողմից
Արտարժույթ Բանկեր Բորսաներ Կենտրոնական Բանկ Հայաստան Հայաստանի ֆոնդային բորսա AMP տարբերակ
Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 15/10/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 139,301,393 ԱՄՆ դոլար 477.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 126,239,646 ԱՄՆ դոլար 480.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,065,786 եվրո 551.67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 30,327,329 եվրո 557.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,690,968,413 ՌԴ ռուբլի 6.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,628,202,211 ՌԴ ռուբլի 6.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար: