Լուկաշենկոն երկրի հատուկ ծառայություններին կոչ է անում ընդլայնել գործակալական ցանցը

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 15:30 azatutyun.am֊ի կողմից
Լուկաշենկոն երկրի հատուկ ծառայություններին կոչ է անում ընդլայնել գործակալական ցանցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Պետական անվտանգության ծառայությունից պահանջել է ընդլայնել գործակալական ցանցը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Պետանվտանգության կոմիտեի աշխատանքի կարևորագույն ռեզերվներից մեկը արտաքին հետախուզության արդյունավետության մեծացումն է։ Այն պետք է վերածվի մի կառույցի, որն ի վիճակի լինի ռազմավարական բնույթի խնդիրներ լուծել, խորացնել գործողությունների հարձակողական բնույթը և մեծացնել գործակալական ցանցի ներուժը», - հայտարարել է Լուկաշենկոն։

«Հավաքական Արևմուտքը շարունակում է միջամտել մեր երկրի ներքին գործերին՝ նպատակ ունենալով իշխանափոխության հասնել», - դիմելով ենթականերին` հայտարարել է Լուկաշենկոն։