Լույս աշխարհ Է եկել Բորիս Ջոնսոնի 7-րդ զավակը. Մեծ Բրիտանիայի վարչապետը դուստր է ունեցել (լուսանկարներ)

Հրատարակվել է դեկտեմբեր 9 2021, 18:04 tert.am֊ի կողմից
Իրադարձային
Լույս աշխարհ Է եկել Բորիս Ջոնսոնի 7-րդ զավակը. Մեծ Բրիտանիայի վարչապետը դուստր է ունեցել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր է դարձել. նրա կինը՝ Քերի Սայմոնդսը, դուստր է լույս աշխարհ բերել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա Ջոնսոնի և նրա ներկայիս կնոջ երկրորդ երեխան է:«Վարչապետը և տիկին Ջոնսոնը ուրախ են հայտնել այսօր ավելի վաղ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում առողջ աղջկա ծնվելու մասին: Թե՛ մայրը, թե՛ դուստրը իրենց շատ լավ են զգում»,- ասել է վարչապետի խոսնակը:Բացի այդ, Ջոնսոնը չորս չափահաս զավակ ունի իրավաբան Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից, արտամուսնական դուստր՝ արվեստագետ Հելեն Մաքինթայրից և, ըստ որոշ տվյալների, կա ևս մեկ արտամուսնական երեխա: Ջոնսոնն ավելի վաղ հաստատել է, որ ինքը վեց զավակ ունի: