ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

Հրատարակվել է դեկտեմբեր 9 2021, 18:04 tert.am֊ի կողմից
Իրադարձային
ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանն այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության մտավոր սեփականության հարցերով խորհրդական Նելսոն Էմերիին և Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկին, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների պահպանությանն առնչվող խնդիրներ: ՄՊՀ ներկայացուցիչները ներկայացրել են ապրանքային նշանների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի և նրա գործունեության նկատմամբ շփոթություն առաջացնելու միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների օրենսդրական կարգավորումները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության մարտահրավերների և դրանց ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: