Նատալյա Օրեյրոն խնդրում է օգնել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին

Հրատարակվել է նոյեմբեր 25 2021, 16:02 panorama.am֊ի կողմից
Հասարակություն
Նատալյա Օրեյրոն խնդրում է օգնել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին

Ուրուգվացի դերասանուհի և նաև երգչուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական մարաթոնի համար, որտեղ Օրերյրոն կոչ է անում  մասնակցել դրամահավաքին։ Տեսանյութը հրապարակվել է Թվիթերյան էջերից մեկում։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքով զբաղվելու է նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված դրամական միջոցները ամբողջությամբ կտրամադրվեն  Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Նատալյա Օրեյրոն։