Ռուսաստանում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի աննախադեպ թվեր են գրանցվում

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 13:16 azatutyun.am֊ի կողմից
Ռուսաստանում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի աննախադեպ թվեր են գրանցվում

Ռուսաստանում երեկ գրանցվել է համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի վարակի ամենամեծ թիվը մեկ օրվա կտրվածքով՝ 34 հազար 303 նոր դեպք:

Ռուսաստանը չորրորդ օրն անընդմեջ բացասական ցուցանիշների ռեկորդ է գրանցում:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, առաջին անգամ դեպքերի օրական աճը գերազանցեց 30 հազարը: Կիրակի օրը գրանցվել է մահվան 997 դեպք, նախորդ օրը՝ համաճարակի սկզբից ի վեր ռեկորդային թվով՝1002 մահվան դեպք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ում շաբաթվա կտրվածքով վարակակիրների ամենամեծ թիվն է արձանագրվել համավարակի սկզբից ի վեր