Ճապոնական ծովում ավարտվել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները

Հրատարակվել է հոկտեմբեր 18 2021, 15:31 azatutyun.am֊ի կողմից
Ճապոնական ծովում ավարտվել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները

Ճապոնական ծովում ավարտվել են ռուս-չինական համատեղ զորավարժությունները։

«Ծովային համագործակցություն 2021» կոչվող զորավարժություններին, ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության, մասնակցել են շուրջ երկու տասնյակ տարբեր տիպի ռազմանավեր երկու կողմից, ինչպես նաև ավելի քան 10 միավոր ռազմական ավիացիա։

Եռօրյա զորավարժությունների սցենարի համաձայն չինական և ռուսական ռազմանավերը կենտրոնացել են պայմանական հակառակորդի սուզանավերի հայտնաբերմանն ու դրանց արգելափակմանն ուղղված գործողությունների վրա։

Ռուաստանը և Չինաստանը ռազմածովային ուժերը ամենամյա համատեղ զորավարժությունների անցկացումը սկսել են 2005 թվականին։ 2020-ին զորավարժությունները չեղարկվել էին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։